գրիր

գրիր

ԵՎ

ԵՎ

վճարիր

վճարիր

ցանկացածին և ցանկացած վայրից

ցանկացածին և ցանկացած վայրից

Բացահայտեք Ծրագիրը

Ինչո՞ւ pAIboard

Քանի որ գումարի մասին խոսակցությունները տեղի են ունենում հիմնականում հաղորդագրությունների հավելվածներում (WhatsApp, Viber, Telegram, Facebook Messenger և այլն),մենք որոշեցինք ստեղծել pAIboard հավելվածը, որը հնարավորություն է տալիս կատարել դրամական փոխանցումներ հենց այն հարթակում, որտեղ սկսվել է խոսակցությունը՝ առանց լքելու հաղորդագրությունների պատուհանը։

Օգտատեր-օգտատեր փոխանցումներ

Կատարե՛ք Ձեր ամենօրյա ֆինանսական գործարքները ցանկացած հաղորդագրության հավելվածի միջոցով:


Գումարային սթիքերներ

Տարբերվե՛ք շրջապատից, ընդգծե՛ք Ձեր յուրահատկությունը՝ ուղարկելով անվանական արժեքով գումարային սթիքերներ։


Խմբային վճարումներ

Կատարե՛ք խմբային վճարումներ տարբեր առիթներով (ծնունդ, հարսանիք և այլն)։ pAIboard-ը հնարավորություն է տալիս գումարը հավաքել մեկ վայրում և միանգամից կատարել խմբային վճարումները։

Ինչպե՞ս է աշխատում

Ընդամենը 3 պարզ քայլ․

Ներբեռնեք հավելվածը

Ներբեռնե՛ք pAIboard հավելվածը և հեռախոսի կարգավորումներից ընտրե՛ք այն՝ որպես հիմնական օգտագործման ստեղնաշարային ծրագիր։

Կարգավորեք հաշիվը

Գրանցվե՛ք, լրացրե՛ք անհրաժեշտ անձնական ինֆորմացիան, կցե՛ք բանկային քարտ(եր) կամ էլ․ դրամապանակ:

Վայելե՛ք կայծակնային վճարումների հաճույքը

Ընդամենը մուտքագրե՛ք ուղարկվող գումարը և ստացողի անունը․․․․․ և..... Դուք հենց նոր փոխանցում կատարեցիք:

Հասկանալի Ինտերֆեյս

Ծանոթացե՛ք հավելվածի տեսքին

Արագ | Հարմարավետ | Միշտ հասանելի

Երկար Պատմությունը Կարճ

Մեր մասին

Մեր պատմությունը, նպատակները և ձգտումները:

Գաղափարի ծագումը

Ֆինանսական ոլորտում ունենալով ավելի քան 9 տարվա աշխատանքային փորձ՝ Ձեզ ենք ներկայացնում կայծակնային դրամական փոխանցումներ իրականացնող pAIboard ստեղնաշարային հավելվածը։
Ցանկանու՞մ եք իմանալ ինչու
Խնդիրը նրանում է, որ գումարի մասին գրեթե բոլոր խոսակցությունները տեղի են ունենում հաղորդագրությունների հավելվածներում, որտեղ բանկերը ներկա չեն։
Ներկա պահին մեկ հասարակ դրամական փոխանցում անելու համար ստիպված եք լքել հաղորդագրության հավելվածը, մտնել բանկային հավելված կամ էլ․ դրամապանակ, նույնականացվել, լրացնել ստացողի տվյալները, փոխանցվող գումարը, ապա նոր միայն վերջում կատարել փոխանցումը։
pAIboard-ի միջոցով գումար փոխանցելու համար ընդամենը պետք է մուտքագրել փոխացնվող գումարը և ստացողի անունը հենց հաղորդագրության պատուհանի մեջ և վերջ․․․ Ձեր գումարը փոխանցված է։

Առաքելություն

Մենք հավատում ենք, որ հարմարավետությունը և ժամանակի խնայումը ամենակարևորն են այս առցանց ժամանակաշրջանում։
Մենք ձգտում ենք գործարքի ընթացքը դարձնել՝

Պ

պարզ

Ա

ակնթարթային

Հ

հասանելի ամենուր
Ֆանտաստիկ Քառյակ

Մեր Համեստ Թիմը

Այստեղ պետք է լիներ ստանդարտ տեքստ մեր թիմի կարողությունների վերաբերյալ։ Չկարողացանք գտնել համապատասխան բառեր մեր փորձն ու գիտելիքները նկարագրելու համար և որոշեցինք այսքանով սահմանափակվել։

Հայկ Մանուկյան

CEO

Միհրան Բաբայան

CBDO

Արթուր Կարապետյան

CTO

Տիգրան Չախալյան

CMO

Հատուկ առաջարկ

Իրականում հատուկ ոչինչ չկա, բայց արտահայտությունը հասավ իր նպատակին՝ գրավելով Ձեր ուշադրությունը։

* Շուտով հասանելի բոլոր Android սարքավորումների համար:
Գտե՛ք Մեզ Ամենուր

Գրեթե Ամենուր

Հետադարձ կապ հաստատեք և բաց մի՛ թողեք մեր նորությունները՝ հետևելով մեզ սոցիալական ցանցերում: